Դատիրավական բարեփոխումների հայեցակարգը Հայաստանում չի մշակվել, հայկական ծագում չունի. Ղազինյան
ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը ենթարկվում է շատ սուր քննադատության: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով, այս 1,5 տարվա ընթացքում նոր իշխանությունը կարողացավ մշակել կոնկրետ մի ոլորտի զարգացման վերաբերյալ գոնե մի հայեցակարգ. «Սա մեզ պետք է ոգեւորի, որովհետեւ կարծես կառավարությունը սկսեց աշխատել, բայց մենք դժգոհում ենք: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին հրապարակվեց մի փաստաթուղթ, որը շատ չքննարկվեց, չդարձավ քաղաքական ու հանրային քննարկման օրակարգ: Այն վերնագրված էր՝ Հայաստանի վերականգնման հայեցակարգ: Այսինքն, կարծես ավերված է եղել, հիմա պետք է վերականգնվի: Հեղինակներն են Գյումրիի «Ասպարեզ» ակումբ, Վանաձորի Հելսինկյան ասոցիացիա, «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Թրանսփարենսի ինթերնեշնլ»: Եվ իրենք որոշել էին, որ պետք է Հայաստանը վերականգնեն: Եթե հիմա համեմատենք այդ վերականգնման հայեցակարգը եւ այսօր ներկայացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը, ապա դա մեկին մեկ կրկնում են նույն հիմնարար սկզբունքային ելակետային դրույթները»,-ասաց Ղազինյանը:
Նա հավելեց, որ ըստ էության, մենք կարծես քննարկում ենք մի օրակարգ, որը բացարձակ կապ չունի Հայաստանի պետական շահի հետ. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս հայեցակարգը Հայաստանում չի մշակվել: Սա հայկական ծագում չունի: Սա մշակվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության կողմից կոնկրետ դոնորի ֆինանսավորմամբ, կոնկրետ նպատակով: Այս թեմայով քննարկում ծավալելով, մենք օժանդակում ենք հանրային դիսկուրսի ձեւավորմանը մի օրակարգի շուրջ, որը մեզ հետ կապ չունի, հայկական չէ: Ասել, որ այս հայեցակարգը լավը չի, բավարար չէ, մենք պետք է ինչ-որ բան հակադրենք դրան:
Այսօրվա իշխանությունների մոտ ընկալում իրավունքի մասին, մեղմ ասած, եթե անգամ կա, ապա խեղաթյուրված է: Մենք պետք է կարողանանք իրենց ներկայացնել մի այնպիսի փաստաթուղթ, որը պետք է Հայաստանի համար առաջիկա տասնյակ տարիների համար դառնա հիմնարար փաստաթուղթ, որից ոչ մի իշխանություն չփորձի նույնիսկ շեղվել: Դա խորը պետության կոնցեպտն է: Պետությունը պետք է այնքան խորը եւ կառուցակարգային լինի, որ որեւէ մեկին չհաջողվի փոխել հիմնական հունը»:
Ղազինյանի խոսքով, իրենք ունեն որոշակի աշխատանք արված, դա իրավական անվտանգության պետական հայեցակարգն է, որը 4 հիմնական փուլից է բաղկացած: «Անհրաժեշտ է ձեւավորել հանրային իշխանությամբ օժտված իրավաբանական հանրույթ, որը պետք է դառնա կառավարության հիմնական գործընկերը եւ այդ ոլորտում պետական քաղաքականության կայունության երաշխավորը:
Նաեւ պետք է ունենանք իրավական մատրիցան. Խոսքը կայուն, կանխատեսելի օրենսդրության մասին է: Այդ փուլերից հետո կարող ենք լծվել դատաիրավական համակարգի հայեցակարգի ձեւավորմանը՝ հիմնված պետական շահերի վրա»:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Դպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցից