Ետ ենք շպրտվել հեռավոր 90-ականներ
«Հրապարակ»-ը գրում է․
«Բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ՝ նախկին, ինքնասպանությունը կամ մահը միշտ տարբեր վարկածների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Իսկ եթե այդ մարդը նաեւ անցնում է որեւէ քրեական աղմկոտ գործով, կարեւոր չէ՝ որպես մեղադրյալ, թե վկա, ապա անխուսափելիորեն նրա մահը պետք է կապվի այդ քրգործի հետ։ Բնականաբար, տարբեր ենթատեքստեր կփնտրեն այդ մահվան մեջ, եւ բամբասանքներ կտարածվեն։ Մեկը կասի, որ դա ինքնասպանություն էր, քանի որ մարդը չէր ուզում դատարանում հայտնվել եւ նախընտրել է մահը՝ դատարանում ցուցմունք տալուց։ Մյուսը կասի, թե նա վախենում էր վկայից վերածվել ամբաստանյալի եւ կալանավայրում հայտնվելուց։ Երրորդը կպնդի, որ նրան ստիպում էին իր զինակիցների դեմ ցուցմունքներ տալ, եւ նա ճնշումներին չդիմացավ։ Չորրորդը կենթադրի, որ մահացու հիվանդ էր, հինգերորդը ֆինանսական ու անձնական այլ պատճառներ կտեսնի հիմքում։
Այս վարկածների մեջ, անշուշտ, կլինեն ոչ միայն լեգենդներ, այլեւ ճշմարտությանը մոտ տարբերակներ։ Եվ հասարակության «ասել-խոսել-քննարկելու» պրոցեսն էլ բնական է։ Այնպես, ինչպես բնական է, որ մամուլը կարող է անդրադառնալ այս տարբերակներին եւ ներկայացնել դրանք՝ որպես վարկածներ։ Անբնական է ֆեյսբուքյան «գեստապոյականների» արձագանքը, թե վարկածներ ներկայացնողներն ազգի թշնամի են, պետք է պատժվեն։ Անբնական է իրավապահների արձագանքը, որոնք իրենց համար անցանկալի վարկածներ հրապարակած լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում են հարցաքննության՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու, իրենց հայտնի հանգամանքների շուրջ բացատրություններ տալու համար։ Մենք, փաստորեն, ետ ենք շպրտվել դեպի հեռավոր 90-ականներ, երբ չկային ազատ մամուլի իրավունքները պաշտպանող օրենսդրություն եւ քաղաքացիական հասարակություն։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Դպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցից