Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար Սահմանադրական դատարանի նիստը ուղիղ ԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրները Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել Ապարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը ՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ Բելինգհեմին
Կարծիք

Կեսարի ձին և նախարարի էշը. ներեք ինձ, բարի մարդիկ, որ դրական եմ արտահայտվել Արայիկ Հարությունյանի մասին. Էմին- Տերյան

Վերջին շրջանում ԵՊՀ-ում տեղի ունեցած ամենախայտառակ նշանակումը Միջազգային համագործակցության և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին- Տերյանը:

«Այս տղան հայերեն գրում է տառասխալներով, անգլերեն ու ռուսերեն ընդհանրապես չգիտի, ոչինչ չի հասկանում լրատվությունից և PR-ից, ղեկավարում է ԵՊՀ ճապոներենի, կորեերենի և չինարենի կենտրոնները, բայց այդ լեզուներից ոչ մեկը չգիտի, ունի փառահեղ անցյալ. մասնակցել է ՀՀԿ հնարավոր բոլոր քարոզարշավներին, հայտնի է փողով քննության համար «բարեխոսելու» տաղանդով և էլի բազմաթիվ «առավելություններ» ունի, բայց ունի նաև մի բացառիկ «տաղանդ». նա նախարար Արայիկ Հարությունյանի կուրսեցին է։


Այդ տաղանդի շնորհիվ օրենքի խախտմամբ նա նշանակվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ապա դարձավ քարտուղարը։ Առաջին նիստից հետո, մտածելով, որ նոր կադրերին պետք է օգնել, նիստի արձանագրությունը գրելուն ու կազմելուն իրեն օգնեցի, բայց քանի որ սույն երիտասարդը աներես է և շատ արագ առիթավորվող, երկրորդ նիստից հետո զանգեց ինձ և նիստի սղագրություն ուզեց։ Շատ քաղաքավարի մերժում ստանալուց հետո վերցրեց կայքում դրված նյութը, մեջը երեք նախադասություն ավելացրեց ու ներկայացրեց որպես արձանագրություն։ Բայց քանի որ բացարձակ անգրագետ է, ստիպված եղանք սրբագրել տեքստը, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արձանագրությունը տառասխալներով չլինի։

Այսպես հասանք օգոստոսին, երբ նախարարի ուղղակի ճնշմամբ Արթուր Իսրայելյանը նշանակվեց պրոռեկտոր։ Նշեմ, որ երբևէ ԵՊՀ 100-ամյա պատմության ընթացքում չի եղել այսպիսի դեպք, որ նախարարը ԵՊՀ-ում պրոռեկտոր նշանակել տա իր ընկերոջը։ Նշանակվելուց հետո պարզվեց, որ սույն երիտասարդը «երևալու» խնդիր ունի. սկսեց պահանջել, որ իր նկարով նյութերը երկար մնան ԵՊՀ կայքի գլխավոր լուրերում, նյութի մեջ ոչ թե երեք անգամ գրվի իր անունը, այլ վեց անգամ, իր մասնակցությամբ տեսանյութը դրվի ամենատեսանելի հատվածում ևն։ Բայց ամենակարևորն այն է, որ Արթուր Իսրայելյանը դարձել է ԵՊՀ գլխավոր գրաքննիչը. բացարձակապես բոլոր նյութերը ուղարկվում են իրեն, և ինքը որոշում է՝ արժե՞, որ տվյալ նյութը դրվի ԵՊՀ կայքում, թե՞ չարժե։ Օրինակ՝ երեկ մեր գրաքննիչը որոշեց, որ ՈւԽ նախագահի, փոխնախագահի և գիտխորհրդի քարտուղարի հանպատրաստից ասուլիսի նյութը «շատ երկար է և միակողմանի» և թույլ չտվեց, որ դրվի։ Բացի դրանից՝ այս տղան մի քիչ բութ է. աշխատանքի առաջին օրվանից զանգում է աշխատողներիս և հանձնարարություններ տալիս, ես ու աշխատողներս, երկու անգամ էլ ռեկտորը ասել ենք, որ դու նման բան անելու իրավունք չունես, բայց քանի որ շատ ուշ է հասկանում, դեռ շարունակում է զանգել, թեև հիմնականում ոչ ոք չի վերցնում հեռախոսը։

Վերջում ուզում եմ հրապարակային ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում մոտ ես երբևէ գովել եմ կամ դրական եմ արտահայտվել Արայիկ Հարությունյանի՝ որպես նախարարի մասին. ներեք ինձ, բարի մարդիկ»,- գրել Գեւորգ Էմին Տերյանը։