Նախկինում երբեք չի եղել, որ Պուտինը կես վայրկյան իսկ ուշանա, իսկ այս անգամ գալու է կեսօրին եւ արագ վերադառնա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն թե՛ նիստի, թե՛ բարձրաստիճան հյուրերի ժամանման հետ կապված՝ խորը խառնաշփոթ է. հայաստանյան իսթեբլիշմենթում անակնկալի են եկել հատկապես Վ. Պուտինի սպասվելիք այցի մասով։
«Նախկինում երբեք չի եղել, որ Վ. Պուտինը կես վայրկյան իսկ ուշանա Հայաստանում նշանակված միջոցառումից, այս անգամ մենք նախատեսել էինք նիստը սկսել առավոտյան, սակայն գոնե այս պահի դրությամբ նախատեսված է, որ Պուտինը կժամանի կեսօրին, եւ նիստը, ըստ ամենայնի, կսկսենք կեսօրին»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը:
Մեր տեղեկություններով` հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Վ. Պուտինը Հայաստան գա մեկ օր շուտ` գիշերակացով, սակայն համաձայնության չեն եկել անգամ առավոտյան անցկացվելիք նիստի մասով. նա կմասնակցի ԵՏՄ պլենար նիստին ու կվերադառնա: Նախատեսվա՞ծ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այս պահին դեռ պարզ չէ։ Խնդիրը հետեւյալն է` ամսի 1-ին մի կողմից պետք է բոլոր հյուրերը մասնակցեն Եվրասիական ֆորումին, մյուս կողմից պետք է լինի առանձին նիստ, ու առայսօր վերջնականացված չէ, թե որը որից հետո կլինի։ Ավելին` չի բացառվում, որ միջոցառումներն սկսվեն սեպտեմբերի 30-ին։
Այս պահին վերջնական ոչինչ հայտնի չէ»,- ասացին մեզ: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ի՞նչ ռեժիմով է գալու` գիշերակացո՞վ։ «Մասնակցություն անպայման լինելու է, ինչ ձեւաչափով՝ դեռ պարզ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Դպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցից