Լիլիթ Մակունցը խնդիրներ ունի խմբակցության ներսում, խմբակցության գործերի հիմնական աշխատանքը նրա ուսերին է
2019 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 213 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 1-ը դրական, 188-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շարունակում է մնալ լրատվականների ուշադրության կենտրոնում։ Բացասական հոդվածները շարունակում են բազմաբնույթ լինել։ Տևական ժամանակ է, ինչ Լիլիթ Մակունցի համար բացասական հոդվածների հիմնական աղբյուր են հանդիսանում Ամուլսարի շահագործման հետ կապված հոդվածները։
Ըստ հրապարակումների՝ Ամուլսարի շահագործման դեմ սկսված դասադուլների ընթացքում լրագրողները փորձել են կապվել Լիլիթ Մակունցի հետ, սակայն վերջինս անջատել է հեռախոսազանգը։ Ըստ մեկ այլ հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանը զայրացել է Լիլիթ Մակունցի վրա՝ նշելով, որ խմբակցության ներսում համակարգված աշխատանք չի տարվում։
Լիլիթ Մակունցը քննադատվել է նաև ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության կայացրած որոշումը հրապարակելուց հետո, ըստ որի՝ ԱԺ պատգամավորները Հրայր Թովմասյանին հեռացնելու գործընթաց են սկսել։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է, որ «Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց չի կարող սկսել»։
ՀՅԴ-ն նշել է. «Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից:
Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված արդարադատություն իրականացնելու առաքելությանը։ Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին և հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ»։
Ըստ հրապարակումների՝ ստացվում է, որ Լիլիթ Մակունցը խնդիրներ ունի խմբակցության ներսում, բացի այդ՝ խմբակցության գործերի հիմնական աշխատանքը թողնված է տիկին Մակունցի վրա։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Դպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցից