Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից որևէ մեկով որպես մեղադրյալ ներգրավված չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ լրատվական բաժնից։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Սերժ Սարգսյանը և նրա փեսան՝ Միքայել Մինասյանը ներգրավված են որպես մեղադրյալ. «Սերժ Սարգսյանը, փեսան՝ Միքայել Մինասյանը, մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որոնք որպես մեղադրյալ են անցնում։Քրեական գործեր են հարուցվել, ընթացքի մեջ են։ Հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ»,-նշել էր վարչապետը։
«Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը մեզ մոտ քննվող գործերով մեղադրյալ չեն։ Մեր գործերով միայն Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանն է որպես մեղադրյալ անցնում»,- ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման հայտնեցին ՀՔԾ-ից։
Նշենք, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերի քննությունը վերապահված է ՀՔԾ-ին։ ԱԱԾ-ն եւս պաշտոնական որեւէ հայտարարություն չի տարածել ՀՀ երրորդ նախագահի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին մեղադրանք առաջադրելու մասին։
Այլ խոսքով՝ վարչապետի՝ ԱՄՆ-ում հայտարարված տեղեկությունները ՀՔԾ-ն չի հաստատում։
Աղբյուր` Փաստինֆո


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Դպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցից