Փոխգնդապետը վնասվածքները ստացել է հարվածի՞ց, թե վայր ընկնելուց. պարզաբանում է հոսպիտալի պետի տեղակալը
Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. հետազոտության արդյունքներով՝ նրա առողջական վիճակում բացասական փոփոխություններ են արձանագրվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Կենտրոնական կլինիկական հոսպիտալում մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, փոխգնդապետ Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ սպան դեռևս կոմայի մեջ է, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված։
Գրիգորյանը հայտնեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, արնազեղման օջախով, գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդով՝ անգիտակից վիճակում։
«Հետազոտության արդյունքում որոշակի բացասական փոփոխություններ են արձանագրվել, տուժածի վերականգնվելու շանսերը շատ քիչ են, սակայն հույս ունենք, որ նա կապաքինվի»,–ասաց նա։
Բժշկի խոսքով՝ տուժածը գտնվում է հոսպիտալի ղեկավարության, Պաշտպանության նախարարության, ռազմաբժշկական վարչության ղեկավարության և քաղաքացիական հիվանդանոցների առաջատար մասնագետների ուշադրության կենտրոնում։
Գրիգորյանը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ միայն հնարավոր կլինի պատասխանել հարցին, արդյոք տուժածը վնասվածքները ստացել է վայր ընկնելու արդյունքում, թե հարվածների։
2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ մարզպետի օգնականը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:
28–ամյա Հարություն Գրիգորյանը կալանավորվել է։


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Դպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցից