Այդ աստիճանի դաժան ծեծը ես դատապարտում եմ, մեղավորները պետք է խիստ պատժվեն. Հրաչյա Հակոբյան
«Իմ քայլը» խմբակցությունում քննարկում չի եղել Վայոց Ձորի մարզպետի օգնականի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Ես անձամբ խիստ դատապարտում եմ այդ երեւույթը՝ կլինի հայ սպա, թե ուրիշ մեկը: Այդ աստիճանի դաժան ծեծը ես դատապարտում եմ, իրավապահները պետք է ամբողջությամբ հացահայտեն գործը, մեղավորները պետք է խիստ պատժվեն»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, նա արձագանքեց. «Մարզպետի հետ ունեցել ենք խոսակցություն, նա իր մասնակցությունը հերքել է, մնացածը իրավապահների գործն է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ մարզպետի օգնականը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:
28–ամյա Հարություն Գրիգորյանը կալանավորվել է։


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Դպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցից