Իշխանությունները հետեւողական քայլերով փորձում են յուրացնել դատական իշխանությունը
Իշխանությունները հակաօրինական ճանապարհով, հետեւողական քայլերով փորձում են յուրացնել դատական իշխանությունը. սա մեր հստակ գնահատականն է, որի մասին մի քանի անգամ արդեն բարձրացնել ենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, եթե տեղի է ունենում հակաօրինական գործողություն, դրան հետեւում է նայեւ իրավական հետեւանքը. «Մենք գտնում ենք, որ Ազգային ժողովի մեծամասնությունը, այսինքն «Իմ քայլը» խմբակցությունը ու Ազգային ժողովի նախագահի իրականացրած քայլը եւ խմբակցության ղեկավարի, դրանք հակաօրինական, դատական իշխանությանը ճնշելու, սեփական դատական համակարգի ունենալու կոչեր են, որոնք իրենք հաճախ փորձում են քողարկել հանրային պահանջի, բարեփոխումների, արդարադատության հաստատելու քողի տակ։
Դատական իշխանության նկատմամբ օրենսդիրը, այդ թվում գործադիրը ճնշում գործադրելու իրավունք չունի։ Իսկ մենք այս անցնող ժամանակահատվածում բազմաթիվ նման օրինակներ տեսել ենք»,-ընդգծեց Սաղաթելյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, նա ասաց, որ իշխանությունների կողմից գնում է ուղղորդված դատավարություն եւ դատարանների նկատմամբ կա ճնշում. «Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, թե անմեղ, դա ոչ թե պետք է որոշեն Հայաստանի իշխանությունները, այլ պետք է որոշի դատարանը։ Դա ոչ ես եմ որոշողը եւ գնահատողը, ոչ որեւէ քաղաքական կուսակցություն, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, պետք է որոշի դատարանը: Իսկ դատարանը պետք է լինի անկախ որոշումը կայացնելու համար, սա է մեր տեսակետը»:


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Դպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցից