Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում

Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետո
Քաղաքականություն

Վստահ եմ, որ սրբորեն կվերաբերվենք անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը. Ս. Սարգսյան

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
21 Սեպտեմբեր 2019 | 10:100
Facebook Twitter
Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի:

Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ և մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:


Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված:

Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:

Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև:

Անկախության տոնին մի առիթով ասել եմ և այսօր ուզում եմ հիշեցնել.

Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:

Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ` գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան