Արցախի իշխանական շրջանակներում հակված են իրենց թեկնածուին առաջադրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախը պատրաստվում է 2020 թվականի մարտի վերջին կայանալիք համապետական ընտրություններին։ Այս ամիսներին մեծ թվով թեկնածուների անուններ շրջանառվեցին, որոնցից հստակ են միայն մի քանիսը՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան։
Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու, եւ հավաստիացրել, որ արբիտրի դեր է խաղալու՝ չպաշտպանելով ոչ մի թեկնածուի եւ հնարավորություն տալով, որ ժողովուրդն անկաշկանդ իր ընտրությունը կատարի։ Սակայն ակնհայտ է, որ գործող իշխանությունն ունենալու է ֆավորիտ։
Մենք տեղեկացանք, որ իշխանական շրջանակները հակված են առաջադրել եւ պաշտպանել Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ով եղել է Արցախի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, գլխավոր դատախազ, իսկ ներկայում զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...