Հայաստանում օրենք չի գործում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ. Վիկտոր Սողոմոնյան
Դատարանի որոշումն ապացուցեց, որ այսպես կոչված «Ռոբերտ Քոչարյանի գործը» լիովին իրավականից անցել է քաղաքական ոլորտ։ Այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ NEWS.am-ին մեկնաբանելով ընդհանուր իրավասության դատարանի այսօր հրապարակված որոշումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր միջնորդությունը ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցի ընտրության մասին։ Սեպտեմբերի 17-ին դատարանը մերժել էր միջնորդությունը Քոչարյանի ազատման մասին՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։
«Հասկանալի է, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Հայաստանում չի գործում։ Դատարանները, գտնվելով իշխանությունների աննախադեպ ճնշման տակ, ընդունում են անօրինական որոշումներ։ Մենք անգամ գործ ունենք աննախադեպ երեւույթի հետ՝ դատարանը ուշադրության չի առել Սահմանադրական դատարանի որոշումը։ Հետեւաբար, մենք կարող ենք փաստել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման նոր պտույտի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։
Մենք կարող ենք փաստել, որ պայքարը նրա ազատ արձակման համար դառնում է քաղաքական պայքարի զգալի տարր եւ ներկայացնում է ոչ թե պարզապես պայքար առանձին մարդու ազատության համար, թեեւ խոսքը անվանի պետական գործչի մասին է, խոսքը հայոց պետականության պաշտպանության, Հայաստանում իրավական պետության պաշտպանության մասին է։ Ահա թե որն է այսօր տեղի ունեցող գործընթացների էությունը։ Դա հասկանալի դարձավ ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումներից հետո՝ նախորդ եւ այսօրվա։
Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կհայտարարենք այն մասին, թե ինչ ձեւաչափով ենք շարունակելու քաղաքական պայքարը Հայաստանի երկրորդ նախագահի ազատ արձակման եւ երկրում իրավակարգի վերականգնման համար։ Դա կիրականացվի բացառապես քաղաքական եւ օրինական մեթոդներով։ Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա սկզբին»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...