Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում

Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետո
Հայաստան

ԿԲ արտաքին պահուստներն իշխանափոխությունից 4 ամիս առաջ շատ ավելին էին, քան հիմա

Նիկոլ Փաշինյանը տարօրինակ սովորություն ունի` ամեն ինչի մեջ աննախադեպ աճեր է փորձում դնել։ Ու դրա պատճառով հաճախ հայտնվում է աննախանձելի իրավիճակում։ Զարմանում ես, թե ինչպե՞ս կարող է կառավարության ղեկավարը հրապարակել անգամ չոր փաստերը, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։ Դեռ մի բան էլ՝ դրանց վրա հեռուն գնացող դատողություններ անել։

Ահա այն 100 փաստերից մեկը, որը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հերթական չորսժամյա մամուլի ասուլիսում։

«2019թ. օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով: Նշված ժամանակահատվածում աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել,- ասել է վարչապետը՝ շարունակելով,- Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք: Հիմա տրամաբանորեն, երբ մենք եվրոբոնդերի խմբաքանակի նոր թողարկումը կիրականացնենք, այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել»:

Դժվար է ասել, այս փաստը վարչապե՞տն է պեղել, թե՞ իրեն տրամադրել են։ Ամեն դեպքում, անկախ դրանից, այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, քիչ կապ ունի իրականության հետ։ Դրանում, անշուշտ, դժվար չէ համոզվել՝ աչքի անցկացնելով Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակումներն արտաքին պահուստների վերաբերյալ։

«Պահուստների մակարդակը 2013թ. մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիմա տեսեք` եղե՞լ է, թե՞ չի եղել։ Բայց մինչ այդ՝ մի ճշտում. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Կենտրոնական բանկի արտաքին պահուստները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար։ Իրականում դրանք ավելի քիչ են` շուրջ 2 մլրդ 298 մլն դոլար։ Այսինքն` 2 մլն դոլարով պակաս։

Բայց դա էլ էական չէ։ Էականն այն է, որ այդ թիվն ամենևին էլ աննախադեպ չէ 2013 թվականից հետո։ Այդպես չի լինի նաև այն պարագայում, եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 2,3 մլրդ դոլարը ճիշտ է։

Կենտրոնական բանկի արտաքին պահուստների մակարդակը շատ ավելի բարձր է եղել ոչ միայն 2013թ., այլև իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս առաջ. 2017թ. դեպտեմբերին այն գերազանցում էր 2 մլրդ 314 մլն դոլարը։

Եթե 2 մլրդ 298 մլն դոլարն ավելի շատ է, քան 2 մլրդ 314 մլն դոլարը, այլ հարց է։ Բայց սա պաշտոնական թիվ է, որն արձանագրել է Կենտրոնական բանկը։

Դա նշանակում է, որ իշխանափոխությունից ընդամենը չորս ամիս առաջ ԿԲ պահուստները 16 մլն դոլարով ավելին էին, քան այն աննախադեպ ցուցանիշը, որի մասին խոսում է վարչապետը։ Ավելին, տարադրամային պաշարները հիմա շատ ավելին կարող էին լինել, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դրանք չնվազեին, երբեմն՝ նույնիսկ բավական կտրուկ։

Միայն անցած տարվա ապրիլ-մայիս-հունիս ամիսներին երկրի տարադրամային պահանջարկը բավարարելու համար Կենտրոնական բանկի միջազգային պահուստները դատարկվեցին ավելի քան 240 մլն դոլարով։

Պահուստների ռեկորդային անկում գրանցվեց նաև այս տարվա հունվարին։ Դրանք միանգամից կրճատվեցին 265 մլն դոլարով, ինչի հետևանքով 2 մլրդ 259 միլիոնից իջան` ընդհուպ հասնելով 1 մլրդ 994 մլն դոլարի։

Թե ո՞րն էր նման կարճ ժամանակահատվածում արտաքին պահուստների այդպիսի կտրուկ անկման պատճառը, այդպես էլ անհայտն մնաց։ Հայտնի է սակայն, որ արժութային շուկայի տատանումները հարթելու կամ մեղմելու նպատակով հունվարին ԿԲ-ն տարադրամի ներարկում չի արել։ Այսինքն` պահուստները չեն ուղղվել արժութային շուկայի հավելյալ պահանջարկը բավարարելուն։ Մնում է ենթադրել, որ արձանագրված կտրուկ տեղաշարժը պայմանավորված էր բոլորովին այլ գործոններով։

Հետագայում յոթ ամիս պահանջվեց, որպեսզի հաջողվի դրանք վերականգնել։ Դա իսկապես հնարավոր է եղել արժութային շուկայում առկա տարադրամի բարձր առաջարկի արդյունքում։ Ու դեռ մեծ հարց է, թե արտաքին պահուստները հիմա ինչքա՞ն կլինեին, եթե այս տարի արժութային շուկայում տարադրամային հոսքերի նման ավելցուկ չնկատվեր։

Ի դեպ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է դա կապել զբոսաշրջային հոսքերի ավելացման հետ, ամենևին էլ այդպես չէ։ Զբոսաշրջիկների ընդամենը 12,3 տոկոսանոց աճը չէր կարող այսքան երկար ժամանակ այդպիսի մեծ ճնշման տակ պահել արժութային շուկան։ Նման ակտիվություն նախկինում էլ է եղել, բայց դրանից արժութային շուկան երբեք այդպես չի ճնշվել։

Այնպես որ, այս տարի նկատվող տարադրամային հոսքերի ավելացմանը գուցե որոշ չափով նպաստել է նաև զբոսաշրջությունը, բայց այն հիմնականում այլ գործոնի հետևանք է։ Ու դա պետք է փնտրել, առաջին հերթին՝ տրանսպորտային միջոցներ ներմուծելու և ԵԱՏՄ այլ երկրներ վերարտահանելու հնարավորության մեջ, ինչի արդյունքում բավական մեծ քանակությամբ արտարժութային միջոցներ են մտել ներքին շուկա։

Բայց մի քանի ամսից այդ գումարներն այլևս չեն լինելու։ Թե դրանից հետո ինչքան կմնան Կենտրոնական բանկի արտաքին պահուստները, երբ անհրաժեշտություն առաջանա բավարարել երկրի տարադրամային պահանջարկը, դեռ վաղ է ասել։ Իսկ որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ, կասկած չկա։ Այդ ժամանակ արդեն հավանաբար Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցնի հիշել ԿԲ արտաքին պահուստների աննախադեպ բարձր ցուցանիշների մասին։

Հասկանալի է, որ, երբ շատ բան այնպես չէ, ինչպես ժամանակին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, և ինչին սպասում էր հասարակությունը, վարչապետն անընդհատ առիթ է փնտրում այս կամ այն երևույթը դրական գույներով ներկայացնելու, մարդկանց վրա տպավորություն գործելու, կառավարության ու իշխանությունների արածն ու չարածը գովաբանելու համար։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տվյալներ հրապարակել։ Ինչ-որ պահի դրանք, ի վերջո, բացահայտվում են։

168.am