Որ այդքան «անհաջող կադր» է Վանեցյանը, ինչո՞ւ էիք նշանակում
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.
«Որեւէ մեկին պաշտոնի նշանակելիս՝ ես լույս աշխարհ եմ բերում 100 նախանձողների եւ մեկ երախտամոռի», – ասում էր Լյուդովիկոս 14-րդը: (Նույն թագավորը, որին վերագրում են «պետությունը ես եմ» ասույթը): Դա նշանակում է, որ հարյուր պալատական կնեղվի, թե ինչու իրեն կամ իր «թայֆայից» որեւէ մեկին չեն նշանակել, իսկ միակ «երջանիկը» պետք է հասկանա, որ նրա երջանկությունը հավերժ չի տեւելու՝ կամ ինքն է ինչ-որ բան սխալ անելու, կամ եթե չանի էլ, նրան, միեւնույն է, կասկածելու են մեծ կամ փոքր «դավադրության» մեջ՝ բա ինչի՞ համար են 100 նախանձողները:
Արթուր Վանեցյանի պարագայում Ֆրանսիայի միապետի ձեւակերպած օրինաչափությունը գործում է ողջ ուժով: Իշխանամետ շրջանակները եւ պաշտոնական քարոզչությունը թիրախավորել է ԱԱԾ նախկին պետին. «պարզվում է», նա սոսկալի անձնավորություն է, ընտանիքը «կրիմինալի» մեջ է թաթախված, հրաժարականի տեքստում «նախկինների» թելադրանքով լիքը սխալ բաներ է ասել, համ էլ՝ Ծառուկյանի հետ է հանդիպել (ինչը սակայն, հերքվեց), լուսանկարներ ունի «վատ» մարդկանց հետ:
Որ այդքան «անհաջող կադր» է, ինչո՞ւ էիք նշանակում՝ մասնավորապես, ընտանեկան կապերը կարելի էր նախօրոք ստուգել: Բայց, ինչպես եւ այլ դեպքերում, ես հակված եմ մտածել ոչ այնքան անձնական, որքան համակարգային խնդիրների մասին.
1/ Ճշտել ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների գործառույթները,
2/ ճշտել՝ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը պետք է լինեն քաղաքական թիմի անդամնե՞ր (ինչպես առաջարկում է «Լուսավոր Հայաստանը»), թե՞ ապաքաղաքական մասնագետներ: Երկրորդ հարցի պատասխանը միանշանակ չէ. ժամանակին ՆԳ նախարար եւ ԱԱՊՎ պետ նշանակված Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Շահնազարյանը, իհարկե, քաղաքական գործիչներ էին: Թե ինչ են նրանք արել իրենց պաշտոններում՝ առանձին խոսակցության առարկա է, բայց պարզ է նման նշանակումների տրամաբանությունը՝ կայացնել այդ կառույցները նոր՝ անկախ Հայաստանի եւ շուկայական հարաբերությունների պայմաններում:
Հիմա այդ կառույցներն, ինձ թվում է, լավից-վատից կայացել են. եթե ներկայիս իշխանությունը կարծում է, որ չեն կայացել, եւ պետք են կտրուկ արմատական փոփոխություններ, ապա, հավանաբար, դարձյալ անհրաժեշտ է, որ դրանք ղեկավարեն քաղաքական դեմքերը, ընդ որում՝ կամային ուժեղ հատկություններով օժտված:
Եվ այստեղ դարձյալ ի հայտ է գալիս երկրորդ, այսինքն՝ այդ կառույցների գործառույթների խնդիրը: ԱԱԾ-ի գործառույթն, իմ կարծիքով, պետք է լինի միայն հետախուզությունն ու հակահետախուզությունը: Կոռուպցիայի կամ, ասենք, հարկերից խուսափողների դեմ պայքարը, որքան ես հասկանում եմ, այլ իրավապահ կառույցների խնդիրներն են: Ասում են, կոռուպցիան ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է: Այո, բայց կարող եմ էլի մի քանի «սպառնացող» խնդիր թվարկել: Օրինակ, արտագաղթը, կրթության ցածր մակարդակը, անորակ, երբեմն թունավոր սնունդը, Սեւանից ձուկ գողանալը: Դե, թող դրանցով էլ ԱԱԾ-ն զբաղվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...