«Մեր ամբիցիաները գնալով մեծանալու են». Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։
Նախօրեին կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար կդառնա Էդուարդ Մարտիրոսյանը: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Էդուարդ Մարտիրոսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը:
«Պարոն Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունն ծավալել է ԱԱԾ-ում, այսինքն եթե ճիշտ եմ հիշում, որեւէ այլ տեղ չի աշխատել: Սա շատ կարեւոր արձանագրում է: Շատ կարեւոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում եւ ընդհանրապես ՀՀ-ում ինստիտուտների կայացումը:
Կարծում եմ՝ ԱԱԾ-ն իրապես կայացած ինստիտուտ է, բայց ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով մեծանալու են»,-ասաց վարչապետը՝ եւ շնորհավորեց Էդուարդ Մարտիրոսյանին:
Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին նշեց. «Հավաստիացնում են, որ ԱԱԾ մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով եւ հայրենիքին նվիրված անձանցով: Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ կանենք այն բոլոր խնդիրները, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, ՀՀ եւ Արցախի անվտանգության ապահովումը եւ մեր ազգի միասնությունը»:


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...