Կապահովվի յուրաքանչյուր երեխայի սահուն անցումը դպրոցական համակարգ․ Արայիկ Հարությունյան
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:
Մասնավորապես նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը։ Այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների մատուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման, տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների։
Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:
Նախարար Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ սույն նախագիծը ընդգրկված է եղել նախընտրական ծրագրում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկվելու է ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի չափաքանակները, ինչպես նաեւ նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, ինչը հատկապես կարեւոր է աշխատող ծնողների համար: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչությունները մինչեւ տարեվերջ այս ուղղությամբ համակարգված փաթեթով առաջարկներ պետք է ներկայացնեն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ քաղաքացիները բարձրացնում են մանկապարտեզներում հերթագրման հետ կապված հարցեր եւս: «Ունենք համայնքներ, որտեղ մի համայնքում մանկապարտեզ կա, մյուսում չկա եւ ծնողների համար մեծ դժվարություններ է առաջացնում երեխաներին այլ համայնքներ մանկապարտեզ տանելը»,-ասաց նա:


















































Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...