Օսիպյանն ու Վանեցյանը չեն գոհացրել վարչապետին. Էդուարդ Աղաջանյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն գոհացրել իրենց գործառույթների շրջանակում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ՔՊ վարչության նիստից հետո։
«Պատճառների վերաբերյալ կարող եմ ասել հետեւյալը, որ 2 պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել, չի բավարարել»,- ասաց Աղաջանյանը։
Ճշտող հարցին՝ եթե չի գոհացրել, ինչո՞ւ Վալերի Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, Աղաջանյանն ասաց. «Նրանք չեն գոհացրել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում, եւ վարչապետը նման որոշում է կայացրել, մասնավորապես, պարոն Օսիպյանին նշանակել իր խորհրդական, վստահաբար, այդ կարգավիճակում գտել է, որ օգտակար կլինի»։
Հարցին՝ հատկապես ի՞նչը Փաշինյանին չի գոհացրել Օսիպյանի եւ Վանեցյանի աշխատանքում, Աղաջանյանը պատասխանեց. «Այդ հարցին վարչապետը պատասխանել է։ Հաշվի առնելով ԱԱԾ-ի առանձնահատկությունը՝ դա թերեւս այն ոլորտը չէ, որ մտնենք մանրամասների մեջ։ Կարեւոր է արձանագրել, որ դա եղել է վարչապետի որոշումը, վարչապետի ասուլիսում հնչեցրած խոսքը, այդ հարգալից տեքստը, այդ թվում նաեւ պայմանավորված էր իր գեներալների նկատմամբ հարգանքով, որպեսզի տարընթերցում չլինի։ Նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել, եւ նրանք ներկայացրել են»։
Հարցին՝ ինչպես ինքը կմեկնաբանի, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աղմկահարույց հայտարարությունը պաշտոնական կայքէջից հեռացվել է, Աղաջանյանը մեկնաբանեց. «Հավանաբար ԱԱԾ-ի աշխատակիցները համարել են, որ դա է ճիշտ»։
Հարցին՝ ովքեր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոններում, նա ասաց, որ այս պահին որեւէ որոշում չկա, նման հարց ՔՊ վարչության նիստում չի քննարկվել։
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ պաշտոնանկության հարցից բացի քննարկվել են նաեւ ընթացիկ հարցեր։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարականի դիմում էր ներակայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նախօրեին՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ավելի ուշ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել