Դատարանների դռները փակելու 2-րդ սերիան են մշակում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախորդ օրը երեկոյան «Իմ քայլը» խմբակցության նիստին զգալի բացականեր են եղել։ «Իմ քայլի» ներկայացուցիչը պատմեց․ «Ցուգցվանգի վիճակ էր, անդրադարձ եղավ երեք խումբ հարցերի. ՍԴ-ի` Հրայր Թովմասյանի նկատմամբ քայլերի հերթականությունը քննարկվեց, եթե կարճ ասեմ` դատարանների դռները փակելու երկրորդ սերիան էր մշակվում։
Որոշվեց, որ պառլամենտը պետք է քաղաքական գնահատական տա թե՛ ՍԴ-ի, թե՛ Հրայր Թովմասյանի գործունեությանը, անհրաժեշտ դեպքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն օժանդակի, նրա նկատմամբ առկա կոմպրոմատները շրջանառության մեջ դնի, մինչև հեռանա։ Սորոսականներն էին հատկապես ակտիվ։ Վանեցյանից հետո նրանց ոգևորությանը չափուսահման չկար։
Որոշում կայացվեց` մեկ մարդու նման 88 պատգամավորներն էլ պետք է անդրադառնան, «ոչնչացնեն» Հրայր Թովմասյանին իրենց ՖԲ էջերում, բանավոր խոսքում։ Դա էր պատճառը, որ նիստից անմիջապես հետո մեկ դյուժին գրառումներ եղան, տարօրինակ էր իրավական հանձնաժողովի նախագահ` ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանի պահվածքը՝ ինքն էր հիմնավորում ՍԴ-ի դեմ արշավի իրավական հիմքերը։
«Պարյադըչնի» մարդու համբավ ուներ, բայց վերցրեց ու ասաց, որ ԱԺ-ն միակ լեգիտիմ մարմինն է, որն իրավունք ունի պահանջելու ՍԴ նախագահի հեռացումը։ Անդրադարձ եղավ նաև դատաիրավական բարեփոխումների խնդրին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` առաջիկայում ԱԺ բերելիք օրինագծերին: Քննարկված գլխավոր հարցերից մեկն էլ Քոչարյանի՝ կալանքից ազատման խնդիրն էր։ Մոտեցումը մեկն էր` ամեն ինչ պետք է անել, որ նա կալանքից չազատվի, գործը քննող դատավորին ամեն գնով պետք է «հասկացնել»` Քոչարյանը չարիք է և պետք է անպայման բանտում մնա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել