Այդ պարզ հարցերին վարչապետի աշխատակազմը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի կարողացել պատասխան գտնել
Անցնող շաբաթ հաղորդմանս ընթացքում ներկայացրել էին ՀՀ ԱԺ աշխատակազմի մոտեցումները «ՀՀ Տեղեկատվության ազատության օրենքի» նկատմամբ։ Երբ հարցազրույցի խնդրանքին ի պատասխան առաջարկեցին գրավոր հարցերն ուղարկել։ Դրանք գրավոր ուղարկելուց հետո էլ, օրենքը խախտելով, առաջարկեցին դիմել հարցազրույցի համար։ Այսօր մեկ այլ գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ Վարչապետի աշխատակազմն է ուղարկել տարօրինակ նամակ։ Հաշվի առնելով, որ առաջիկա շաբաթ ՀՀ Անկախության հանրաքվեի 28ամյակի առիթով տոնական միջոցառումներ են Գյումրիում, ունենք բազում հարցեր այդ առիթով, խնդրել էինք Վարչապետի աշխատակազմին մի քանի պարզ հարցի պատասխանի՝ կազմակերպման համար մրցույթ հայտարարարվել է, թե՞ ոչ։ Ո՞վ է շահել մրցույթը, եթե եղել է մրցույթը։ Այդ պարզ հարցերին աշխատազմը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի կարողացել պատասխան գտնել ու տեղեկացրել է, որ կտա 30-օրյա ժամկետում։ Սեպտեմբեր 21-ն իհարկե անցած կլինի, թերեւս հույս ունենալով, որ մենք այլեւս ցանկություն չենք ունենա պատասխան ստանալ։ Բայց մենք համբերատար կսպասենք 30-օրյա ժամկետին։ Ուղղակի ուզում ենք հասկանալ, նման հսկայական միջոցառման համար մրցույթ՞ով է ընտրվել կազմակերպությունը, որը մեկ պաստառի վրա մի քանի ուղղագրական սխալ է անում, ու ողջ Գյումրին ապշած է դրանց դիզայնի վրա։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...