Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին իրենց պաշտպանյալին գրավով ազատելու մասին (ուղիղ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին գրավով ազատելու մասին:
Հովհաննես Խուդոյանն արձանագրեց Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը: Փաստաբանը հիշեցրեց, որ ազատության սահմանփակման համար հիմքեր չկան: Խուդոյանի խոսքով՝ քննության եւ դատավարության ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չի եղել դատաքննությանը խոչընդոտելու կամ մասնակցությունից խուսափելու ոչ մի դեպք: Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ազգականները պատրաստ են դատարանի որոշած գումարը փոխանցել: Ընդ որում՝ նա խնդրեց հաշվի առնել, ոքր ընտանիքի գույքը կալանքի տակ է: Գրավի չափի որոշումը փաստաբանը վերապահեց դատարանին:
Լրացնելով գործընկերոջը՝ փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ նախօրեին Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարություն են արել «Սահմանադրական դատարանի որոշման անօրինականության մասին», ինչը հստակ ուղերձ է դատավարության նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Սա առաջին դեպքը չէ, երբ դատարանի վճռական որոշման նախօրեին պաշտոնատար անձինք միջամտում են դատավարությանը։ Ձեր որոշման վրա չէին կարող չանդրադառնալ այդ հայտարարությունները»,- ընդգծեց փաստաբանը։
Փաստաբանը նաեւ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հինգ ամիս գտնվել է ազատության մեջ, բայց ոչ մի փաստ չկա, որ նա խոչընդոտել է դատարանին կամ խուսափել է։ Այդպիսով ոչ մի նախապայման չկա նրա՝ կալանքի տակ գտնվելու համար։ Որպես օրինակ Ալումյանը նշեց, որ չնայած զննման համար Գերմանիա գնալու խիստ անհրաժեշտությանը՝ Ռոբերտ Քոչարյանը քննությանը տեղեկացրել է, եւ, մերժողական պատասխան ստանալով, վերադարձրել է տոմսը եւ չի գնացել։
Փաստաբան Արամ Օրբելյանը միացավ գործընկերոջ հայտարարությանը։ «Ճնշումը պարբերաբար արվում եւ ճշտվում է՝ կախված իրավիճակից»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց ՍԴ որոշման հիման վրա Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել