Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել
Ես չգիտեմ նաև Վանեցյանի հրաժարականի պատճառները, բայց այն, որ նա արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել, կասկած չունեմ, - հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա գրառման մեջ ասվում է. «Ես չգիտեմ՝ ծանո՞թ են Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը, ինչպես գրում են իշխանական քարոզչամիջոցներն ու ֆեյքերը, բայց դատելով Նիկոլի խոսնակի հերթական անադեկվատ ռեկացիայից ու 1in.am-ի՝ կառավարական շենքից թելադրված նյութից, Վանեցյանին, իբր, վնասելու համար փորձում են բերել Մինասյանի դաշտը:
Եվ սա իշխանության հերթական տակտիկական սխալն է: Եվ իրականում մեծ լավություն Վանեցյանին:
Մեր հնարավոր տարաձայնություններով հանդերձ, Մինասյանի հետ նույն դաշտում լինելը հետաքրքիր է եւ ադրենալինոտ։
Դե մեր դասական, պահպանողական ու անգլիական գազոնի որակի դաշտի մասին էլ չասեմ։
Այս ֆոնին Նիկոլի դաշտը արդեն սպառված է, մեկ դերասանի թատրոն է հիշեցնում, որտեղ բացի իրենից ուրիշ գործող անձ չկա և արդեն պարզ է, որ այս թատրոնն ավարտվելու է արագ ու շատ վատ:
Ես չգիտեմ նաև Վանեցյանի հրաժարականի պատճառները, բայց այն, որ նա արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել, կասկած չունեմ:
Հ.Գ. Իսկ եթե իշխանական քարոզչամիջոցների կանխագուշակումները իրական են, ապա Վանեցյանի լեզվով ասած՝ Barcelona-ն կամ Real-ը ձեռք կբերեն Messi-ին՝ քանի որ Վանեցյանի պես ռեյտինգային գործիչը կարող է ուժեղացնել այն թիմը, որտեղ կգնա: Եթե իհարկե, գտնի իր խաղը...»


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...