Ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն նաեւ ապացույց կեղծելու համար քրեական պատասխանատվություն
Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է «Քաղաքացին նաև տեսախցիկ է» օրինագծին` նշելով, որ քաղաքացուն կամայականությունից պաշտպանելու համար պետք է զսպաշապիկ նախատեսել ապացույց փոխանցած հպարտ քաղաքացու համար:
««Քաղաքացին նաև տեսախցիկ է» օրենքի հեղինակները հասկանում ե՞ն, որ պետական լիազոր մարմնի` ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն ապացույց կեղծելու, ապացույց ձեռք բերելիս «պաշտոնեական» դիրքը չարաշահելու, «պաշտոնեական» լիազորությունները անցնելու համար քրեական պատասխանատվություն։
Ապացույց հավաքողի համար նախատեսված այս ու այլ «զսպաշապիկները» ապահովում են այդ ապացույցներով պատասխանատվության ենթարկվելիք մյուս քաղաքացու` կամայականություններից պաշտպանված լինելու հնարավորությունը», - ֆեյսբուքում գրել է Ե.Վարոսյանը։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...