Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թ․ «պաշտպանել իր սուվերենությունը»
Մի բան ասեմ։ Ուզեք, թե չուզեք, բայց փաստը կայանում է նրանում, որ ներկայումս Հայաստանը գտնվում է Ռուսաստանի գոտում, ու այս պարագայում Հայաստանում ունենալ մի իշխանություն, որը ոչ միայն ընդունված չէ Մոսկվայի կողմից, այլ ռուսական իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իզգոյ, դա նշանակում է երկիրը կանգնեցնել անտեղի հարվածների, արհավիրքների ու դաժան աղետի առաջ, որը կարող ճակատագրական լինել հայ ազգի հետագա գոյատևման համար։
Իհարկե, քաղաքական ռեալիզմից կտրված մանկամիտների բանակը կարող է շարունակել բարբաջել, թե այդ կերպ, նման զոհաբերություններով հայ ազգը պաշտպանում է իր սուվերենությունը, բայց դա գեղեցիկ հեքիաթներ են անգրագետ ցեղերի ականջը շոյելու համար։
Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թվականին «պաշտպանել իր սուվերենությունը», երբ քաղաքական անհեռատեսությունը հանգեցրեցին նրան, որ լավագույն դեպքում Արաքսը հասցրեց անցնել այդ անպատասխանատու իշխանությունը եւ իրենց ընտանիքի անդամները, իսկ թուրքական զորքը տեղում՝ Գյումրիում բռնաբարում էր հայ աղջիկներին եւ տղաներին, իսկ Հայաստանն էլ կորցրեց այն տարածքների 2/3-ը, որը պոտենցիալ կարող էր պահպանել Սովետական Հայաստանի կազմում։
Այս իրավիճակը երկար տևել չի կարող, կա՛մ հայ ազգը պետք է գտնի իր մեջ ուժ և հեռատեսություն՝ ձերբազատվելու այս անձանցից, ում հետագա պաշտոնավարումը սպառնում է ողջ ազգին, կա՛մ պետք է պատրաստ լինի աղետի...
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...