Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք. Արմեն Աշոտյան
Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ, դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Անհամեստ չհնչի, բայց փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե գտնվի մեկը, ով ինձանից հաճախ, ինտենսիվ եւ բովանդակային աշխատանք է տանում Եվրոպական Միության կառույցների հետ։
Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են արտաքին քաղաքականության հարստացման, բալանսավորման, ներքին քաղաքական օրակարգի եւ բարեփոխումների տեսանելի, շոշափելի եւ առարկայական բաղկացուցիչ։
Գեոպոլիտիկ եւ ոչ մի կենտրոն ի զորու չէ միայնակ հոգալ եւ բավարարել Հայաստանի եւ Արցախի բոլոր խնդիրներն արդի աշխարհում՝ անվտանգությունից մինչեւ տնտեսություն ու կրթություն։
Երկրի արտաքին քաղաքականության վեկտորների միջանցքը, ելնելով տարածաշրջանային առանձնահատկություններից, շատ նեղ է։
Վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները, սակայն, անհանգստացնող են եւ մտահոգիչ։ Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ, դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ։
Երկիրս փորձարկումների չենթարկեք։ Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք։
Հետո չասեք, թե չեմ զգուշացրել...»։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...