Մարությանն, ըստ էության, երևանցիներին բացեիբաց հորդորում է «հավատալ ականջներին, ոչ թե աչքերին», Փաշինյանն էլ հորդորում է հավատալ հեռուստացույցին. Ս. Ֆարմանյան
Իրական, մեծ խնդիրը ոչ թե խնդիրների առկայությունն է, այլ դրանց գոյության գնալով էլ ավելի աղճատվող ընկալումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:
Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայկ Մարությանն, ըստ էության, երևանցիներին բացեիբաց հորդորում է. «հավատացե՛ք ձեր ականջներին, ոչ թե աչքերին. աղբահանության խնդիրը լուծված է»:
Նիկոլ Փաշինյանն էլ նույնն անում է վիճակագրորեն. «հավատացե՛ք ձեր սմարթֆոնի էկրանին ու հեռուստացույցին, ոչ թե` սառնարանին. դուք ավելի լավ եք ապրում»:
Ու իրական, մեծ խնդիրն էլ դա է` ոչ թե խնդիրների առկայությունը, այլ դրանց գոյության գնալով էլ ավելի աղճատվող ընկալումը: Հենց այսպես են իշխանությունները քայլ առ քայլ կտրվում իրականությունից ու կորցնում նրա զարկերակը: Իսկ իշխանության կորուստը սկսվում է հենց այդտեղից: Այդպես է քաղաքականության ու աշխարհի բանը:
Սկզբում դու իրականությունն աղճատում ես պահի քաղաքական նպատակահարմարությունից ու քո քաղաքական շահերից ելնելով, հետո արդեն մի պահ հասկանում ես, որ այդ` քո իսկ երևակայության մեջ, քո իսկ կողմից աղճատված իրականությունում ապրելն ու կառավարելը շատ ավելի հեշտ ու նախընտրելի է:
Ու խորանում է գիտակցված փախուստը իրականությունից` դեպի երևակայական իրականություն, որտեղ «աղբահանության խնդիրը լուծված է», իսկ «մարդիկ ավելի լավ են ապրում»` մինչև այն պահը, երբ իրականությունը իր ճիշտ ժամանակին կամ մի քիչ էլ ուշացած հայելու նման կանգնում է դեմ հանդիման ու պահանջում վճարել հաշիվը»:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...