Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո հեռացվել է շուրջ 9 հազար ոստիկան
Ապրիլի 26-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր տնօրինությունը (ոստիկանություն) բացահայտել է 2016 թ. հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո «ահաբեկչական կազմակերպության» անդամակցելու մեղադրանքով հեռացված ոստիկանների քանակը: Վերջիններիս թիվը գերազանցում է 9 հազարը: razm.info–ն գրում է, որ հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ոստիկանության կայքում:
9103 ոստիկան հեռացվել է համաձայն 2016 թ. հուլիսի 23-ին Թուրքիայի նախարարների խորհրդի ընդունած թիվ 667 «օրենքի ուժ ունեցող կարգադրության»:
Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջ են տանում այն թեզը, որ հեղաշրջման փորձը կազմակերպել էին ոչ թե հենց զինվորականները, այլ՝ ԱՄՆ-ում ապրող թուրք քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենը: Ըստ այդմ՝ բոլոր ոստիկանները, ինչպես նաև զինվորականները և այլ պաշտոնյաներ, պետական ծառայողներ հեռացվում են հենց «Գյուլենի և նրա կողմից ղեկավարվող ահաբեկչական կազմակերպության հետ կապու ունենալու» մեղադրանքով:
Ավելացնենք, որ համաձայան 2016 թ. նոյեմբերին թուրքական կողմի տրամադրած պաշտոնական տվյալների՝ այդ պահի դրությամբ զինված ուժերից հեռացվել էր ավելի քան 20 հազար զինծառայող: Սակայն հետագայում ևս զինծառայողներ ու ԶՈւ քաղաքացիական այլ ծառայողներ հեռացվել են:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս