Ասք վասն հին Հայաստանի նոր դատախազի կամ նոր Հայաստանի հին դատախազի
Հիմա արդեն պարզ է, թե ինչպես է ստացվում, որ ամեն անգամ դատախազությունը ցույց է տալիս վարպետաց դաս (մաստեր կլաս) թե ինչպես չպետք է քննել գործեր իրավական պետությունում։ Պարզվում է՝ դատախազությունում միջին ծավալի իրավական փաստաթուղթ ընթերցելիս կարդում են միայն այն պարբերությունը, ուր գրած է դատախազ բառը՝ մոռանալով ինչի մասին է բուն փաստաթուղթը եւ ամբողջ փաստաթուղթը մեկնաբանելով այն տրամաբանությամբ, որ կյանքի բոլոր իրավիճակներում միակ ճիշտ որոշում կայացնող կառույցը դատախազությունն է։ Եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը ամրագրում է, որ կա օրենսդրական բաց եւ անհրաժեշտություն սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, միեւնույն է դատախազության պնդմամբ առանց նույնիսկ որեւէ կարգավորմանն էլ իրենք ինչպես միշտ կայացրել են ամենաճիշտ որոշումը։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու է Կառավարությունը ձգտում վաղ կենսաթոշակի ուղարկել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին եւ մնալ առանց Բարձր դատարանի. մենք այն եզակի երկրին ենք, որը ունի բոլոր իրավիճակներում եւ պայմաններում «միշտ ճիշտ որոշում» կայացնող մարմինը՝ դատախազությունը։ Եւ ուրեմն կեցցե ամենայն հայոց ժողովրդի դատախազությունը։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս