Ադրբեջան հասավ ռուսական զենքի ու զինտեխնիկայի հերթական խմբաքանակը
Երեկ Ադրբեջան է հասել ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ։ Զենքն ու զինտեխնիկան Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարարության հաղորդագրությունը վկայակոչելով գրել է ռուսական և ադրբեջանական մամուլը։
Զենքն ու զինտեխնիկան Ադրբեջան է հասել ծովային ճանապարհով, թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնում, սակայն տարածած տեսագրությունում և լուսանկարներում երևում են տանկեր։
Զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին Ադրբեջան են ժամանել նաև ռուսաստանցի մասնագետներ։ Նրանք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին, թե ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան։
Մանրամասները՝ «Ազատություն»-ում


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս