Մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում
Վերջին շրջանում Ն.Փաշինյանի ամբոխահաճո ելույթները («Արցախը Հայաստան է և` վերջ») և հասարակության մեջ ուրույն «քաղաքական» ստորագրություն ունեցող ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները անթաքույց հուշում են, որ գործող վարչապետը արդեն նախաձեռնում և անցնում է` «Կա՛մ ես կմնամ իշխանության, կա՛մ Հայաստանը իշխանություն չի ունենա» ծրագիր-կարգախոսի իրականացմանը:
Հիշում եք` «Կա՛մ ես կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտնի լոզունգ-սպառնալիքը. սա նույնի առավել ցինիկ և հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ հոգեվիճակ-ծրագիր է, և հանդիպումների տրամաբանությունն էլ հենց դա է հուշում:
Այստեղ հատուկ ուզում եմ զգուշացնել և հորդորել որոշ ուժերի ներկայացուցիչներին, որ այդ հանդիպումներից շատ չոգևորվեն ու չփորձեն հոխորտալ, թե մենք թույլ չենք տա… Եվ մի փորձեք երեսպաշտորեն, հասարակության էմոցիան գողանալով և նրան մոլորեցնելով` թե, իբր, թույլ չեք տա հների վերադարձը՝ վստահ լինելով, որ դա իրական չէ, բայց իրականում անձնական ինչ-ինչ քաղաքական շահերով առաջնորդվելով, աներկբա պաշտպանել գործող վարչապետին ընդդիմացող բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից և հոխորտալ նրանց հասցեին:
Խորհուրդս` մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…
Հ.Գ. Ողջույն ՀՀ ոստիկանությանը և հատուկ` ոստիկանապետին… Զգու´յշ…
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս