Շոուներից հոգնել ենք
Ռոբերտ Քոչարյանի դիմումի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը հերթական անգամ էմոցիաների ալիք է բարձրացրել՝ ոմանք ցնծում են, մյուսները ողբերգություն են ապրում։ Թեեւ ո՛չ ցնծալու, ո՛չ էլ տառապելու առիթ կարծես չկա։ Մանավանդ որ դեռեւս ոչ մեկին հասկանալի չէ, թե այս որոշման արդյունքում հանրապետության գլխավոր կալանավորն ազա՞տ է արձակվելու, թե՞ ոչ։
Առհասարակ՝ դժվար է հասկանալ այս էմոցիաների պատճառը, քանզի ակնհայտ է, որ ո՛չ Քոչարյանի նստելուց է հասարակությունն ինչ-որ բան շահում, ո՛չ ազատ արձակվելուց է տուժում, եւ այս հիստերիան՝ մեկ մարդու նստել-չնստելու հետ կապված, առնվազն ծիծաղելի է, եթե չասենք՝ հանրային օրակարգի սնանկության, չապրող-չստեղծող հասարակության մասին է վկայում։ Եվ եթե հանրային այս պարապ խոսակցություններին եւ մեր երկրին ոչինչ չտվող այս «բանավեճին» ավելանա նաեւ իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի սուր արձագանքը, ապա հենց դա կարող ենք համարել իսկական հանրային ողբերգություն։
Ողբերգություն, որ մեզնից յուրաքանչյուրն իրեն դատավոր ու իրավաբան է զգում եւ պատրաստ է դատավճիռ արձակել ու մարդկանց ճակատագրեր տնօրինել։ Ողբերգություն, որ այնքան պարապ ենք, որ զբաղված ենք մեկ մարդու եւ մեկ գործի շուրջ զրույցներով, այլ ոչ թե աշխատելով ու արդյունք ստեղծելով։ Ողբերգություն, որ մեր կառավարությունն այսքան հոգս ու անելիքի մեջ զբաղված է դատավորներին պատերին ծեփելով, իրավապահների աշխատանքին միջամտելով եւ իր անելիքը տեսնում է միայն մարդ բռնել-ազատելու, քրեական գործեր հարուցել-կարճելու, իրեն չվերաբերող գործառույթներ իրականացնելու, վիճելի հայտարարություններով իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Եվ չկա մեկը, որ ասի՝ հարգելի կառավարություն, գործ արեք, շոուներից հոգնել ենք։
Արմինե Օհանյան
Hraparak.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի