Դե ինչ, կատարվեց այն, ինչը սպասվում էր․ Պուտինը կգա Երեւան. Ստեփան Դանիելյան
Դե ինչ, կատարվեց այն, ինչը սպասվում էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Դե ինչ, կատարվեց այն, ինչը սպասվում էր․
- Պուտինը կգա Երեւան,
- Նիկոլը հանրությանը ցույց տվեց, որ ամեն ինչ արեց Քոչարյանին ազատազրկելու համար, բայց «վատ» դատարանն իր խափանման միջոցը փոխեց, այսինքն իր դեմքը փրկեց մի շարք թատերական ներկայացումներով, ապահովելով իր ալիբին,
Սակայն մի խնդիր ունի, հիմա ինչպես է օրակարգ ձեւավորելու, ինչպես է հանրությանը հակամարտող հատվածների բաժանելու, ում է մեղադրելու իր անհաջողությունների համար, դեռ պարզ չի, իսկ դա իր միակ ռեսուրսն է։
Մնաց Ամուլսարի տակից էլ դուրս գա, ինչը շատ դժվար գործ է։
Անցումային արդարադատության, վեթինգի փուչիկները պայթելուց հետո հանրությանը սկսելու են զբաղեցնել Ընտրական Օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի եւ սահմանադրության փոփոխություններով, որ լրահոսը լցնել «նորություններով» ու «գործ անելու» պատրանք ստեղծեն, բայց կարծես թե հանրությունն արդեն մի քիչ կենցաղային նորությունների է սպասում, օրենսդրական «փոփոխություններից» արդեն հոգնել է։
Հ․Գ․ Այդ օրենսդրական փոփոխությունները պետք են, բայց մի պայմանով, որ դա էլ չվարկաբեկեն, մեկ էլ միայն դրանով զբաղվել չեն կարող, մի քիչ էլ կոնկրետ գործ պետք է անեն, ինչի համար դեմագոգիան ու պոպուլիզմը քիչ է»,–նշել է նա։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս