Նիկոլի ժամանակն արդեն անցել է
Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա իր հեղափոխությունը, իր սոցիալ-պոպուլիստական, կրոնապետական, բռնապետական, ծայրահեղ լիբերալ, ազգայնամոլական, ծայրահեղ պահպանողական ժամանակաշրջանները, մինչև որ խաղաղվի։
Դա պատմական փորձ է, ինչպես երեխան պետք է գոնե մեկ անգամ այրի ձեռքը, որ կրակից զգուշանա։
Նիկոլն այդ մի դասը մեզ տվեց, և եկող արտահերթ ընտրությունների ժամանակ սոցիալ-պոպուլիստները խորհրդարանում այլևս տեղ չեն ունենա։ Ինչպես հրեական անեկդոտում Մոյշան կորցնում է 100 դոլար, սակայն արդյունքում 100 դոլարի խելոքանում է։
Նիկոլի ժամանակն արդեն անցել է, նաև կախարդական փայտիկի մասին առասպելի ակտուալությունը։ Մեր բախտը դեռ բերել է, որ Նիկոլը «իզմ»-եր չունի, եղել են ժողովուրդներ, որոնց նիկոլները «իզմ»-եր են ունեցել ու ամեն ինչ ավելի տխուր է ավարտվել։
Հիմա ընդամենը տեխնիկական իներցիայի շրջանն է, մինչև խորհրդարանի ցրվելը։
Սկսվում է ստեղծագործական մի շրջան։ Մենք միմյանց հետ լուրջ խոսելու կարիք ունենք։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս