Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարն այցելել է Ադրբեջան
Ապրիլի 26-ին Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հրամանատարության պետ, բանակի գեներալ Յաշար Գյուրելն այցելել է Ադրբեջան: Թուրք գեներալը Ադրբեջանում նախատեսում է հանդիպել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Այսօր բանակի գեներալ Յաշար Գյուրելը արարողակարգային այցեր է կատարել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովի, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի և ռազմակն կցորդ, բրիգադային գեներալ Զաֆեր Օջաքի ուղեկցությամբ:
Եռօրյա այցի շրջանակներում գեներալ Գյուրելը նախատեսում է հանդիպել Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովին, պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին, պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ էլչին Գուլիևին:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս