ԵԽ-ն հետաքննում է Բաքվի կողմից պատգամավորների հնարավոր կաշառման դեպքերը
Երեք անկախ փորձագետից կազմված հանձնաժողովը կհետաքննի Եվրոպայի խորհրդի պատգամավորների հասցեին հնչող կոռուպցիոն մեղադրանքները: Ինչպես ապրիլի 24-ին ասել է գերմանացի քաղաքական գործիչ Ֆրանկ Շվագեն, ԵԽ նախագահությունն այդ մասին որոշումը կայացրել է ձայների մեծամասնությամբ: Հաղորդում է «Panarmenian.net»-ը:
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավորներ:
Ավելի վաղ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի անդամներին մեղադրել էին պաշտոնական Բաքվից թանկարժեք նվերներ (այդ թվում՝ խավիար, մետաքսե գորգեր, թանկարրժեք զարդեր և թանկարժեք ժամացույցներ) և կանխիկ գումար ստանալու մեջ՝ Ադրբեջանում այլախոհների քաղաքական հետապնդումը դատապարտող բանաձևի ընդունումը կանխելու դիմաց, գրում է Deutsche Welle-ն:
2013-ին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի նախագիծը, որը կազմվել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրեսերի զեկույցի հիման վրա, անսպասելի կերպով մերժվեց:
ESI գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հերալդ Կնաուսը նշել է, որ հետաքննությունը ուշացած է: Ըստ նրա, ESI-ն դեռ 2012-ին էր պատմել, թե ինչպես է Ադրբեջանը ճնշում գործադրում ԵԽ վրա: 2016-ի դեկտեմբերին կազմակերպությունը գործի մի շարք մանրամասներ է հրապարակել, սակայն ԵԽԽՎ ղեկավար, իսպանացի Պեդրո Ագրամունտը ոչ մի կերպ չէր արձագանքել մեղադրանքներին:
2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:
Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։
«Panarmenian.net»


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի