Փաստեր, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի դեմագոգ ու պոպուլիստ կերպարը…
Ամենևին մեծ խելք պետք չէ ամբոխավար լինելու համար: Բայց ավելի մեծ անխելքություն է ամբոխավարին լուրջ քաղաքական գործիչ համարելն ու նրան վստահելն ու հավատալը:
Որքան էլ ցավալի է, սակայն փաստ է, որ Հայաստանում հենց այս ամբոխավարներն են կարողանում հաջողությամբ յուղել հազարավոր մարդկանց գլուխները և վստահելի քաղաքական գործչի համբավ վաստակել: Այսինքն, տիրող տգիտությունը, էգոիզմը և նյութամոլությունը պարարտ հող են նման մարդկանց համար իշխանության հասնելու նման երկրներում և հետագայում այն աղքատացնելու և կործանելու:
Նման պայմաններում ոչ մի ազնիվ ու խելացի մարդ, որը ոչ թե պատրաստ է, այլ պարզապես նրա էությունն ու ձգտումն է իր կարողությունները ներդնել պետության համար, օրինական ճանապարհով երբեք չի կարող հասնել իշխանության, քանի որ ամբոխավարի նման չի ասում այն, ինչ ուզում են լսել տգետ ամբոխները, և այդպես դառնալ նրանց սիրելին` խաբեությամբ ապահովելով ճանապարհը դեպի «գահ»:
Բացարձակ ճշմարտություն է, որ ամեն մի ժողովուրդ ինքն է ընտրում ու կերտում իր և՛ ներկան, և՛ ապագան: Իսկ մեր հասարակությունը երբեք չի ցանկացել և հիմա էլ չի ուզում լսել ճշմարտությունը: Նա, ով հայհոյում է, նա ով ասում է այն, ինչ ամբոխներին հաճելի է լսել, նա էլ տիրում է նրանց մտքերին ու հոգիներին:
Իսկ երբ մարդ չի տիրապետում անհրաժեշտ ու ճշգրիտ տեղեկություններին, այլ խոսքով` ճշմարտությանը, նրա քայլերը դատապարտված են պարտության, քանզի սխալ տեղեկությունները նրան, բնականաբար, սխալ ճանապարհով են տանելու:
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս