Իրանն ու Վրաստանը կապող երկաթգիծը կարող է անցնել Հայաստանով
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-23-ին երկօրյա պաշտոնական այցով այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ բանակցություններ է անցկացրել երկրի նախագահ Հասան Ռոհանիի, փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի և Մեջլիսի իսլամական կոնսուլտատիվ խորհրդի նախագահի հետ: Հաղորդում է «apsny.ge»-ոն:
«Իրանը ողջունում է Վրաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը», - հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:
«Իրանն ու Վրաստանն ահռելի ներուժ ունեն տնտեսության, գիտության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների զարգացման համար», - հավելեց նա:
Ռոհանի-Կվիրիկաշվիլի հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային և տարանցիկ միջանցքին:
Այդ հարցի հետ կապված Իրանի նախագահը հայտարարեց.«Այսօր տարանցիկը (միջանցքը - խմբ.) տարածաշրջանում ահռելի նշանակություն ունի երկրի հյուսիսում Աստարա քաղաքն Ադրբեջանի հետ կապելու՝ Իրանի երկաթգծային համակարգը կառուցելու, և Վրաստանի հետ ճանապարհային և երկաթգծային կապ հաստատելու տեսանկյունից: Թեհրանի և Թբիլիսիի հարաբերությունների խորացումը այդ ոլորտում կարող է խթանել տարածաշրջանի զգալի զարգացմանը», - հավելեց նա:
Պարսից ծոց-Սև ծով միջանցքի հարցը քննարկվել է նաև Կվիրիկաշվիլիի և փոխնախագահ Ջահանգիրիի հանդիպման ժամանակ:
«Մեծ նշանակություն ունի Հյուսիս-Հարավ միջանցքի հարցը և Պարսից ծոցի ու Սև ծովի միջև կապի հաստատումը` Իրան-Հայաստան-Վրաստան կամ Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղիներով», - հաղորդում է «Tehran Times»-ը՝ Ջահանգիրիին հղելով:
Փոխնախագահի խոսքերով, Իրանն արդեն պատրաստակամություն է հայտնել, որ Պարսից ծոցը կապվի Սև ծովի հետ Հյուսիս-Հարավ միջանցքով, որը նշված ճանապարհներով իրար կկապի Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը:
Համաձայն Կվիրիկաշվիլիի վարչակազմի տարածած մամուլի հաղորդագրության, իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Վրաստանի հետ նաև էներգետիկայի ոլորտում, այդ թվում էլեկտրաէներգիայի փոխանակման և Վրաստան իրականան գազի մատակարարման հարցերում:
Zham.am


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս