Անկարան Բրյուսելին կոչ է անում կողմնորոշվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում
Անկարան Բրյուսելին կոչ է անում վերջնականապես կողմնորոշվել՝ արդյոք Եվրոպական միությունը ցանկանո՞ւմ է Թուրքիային տեսնել որպես իր անդամի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ Bloomberg-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ Եվրոպան չի ձգտում կատարել իր վրա վերցրած պարտականությունները միգրացիոն հոսքերի սահմանափակման համաձայնագրի հետ կապված, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում ազնիվ լինել՝ մեր հնարավոր անդամակցության հետ կապված։ Սկզբի համար նրանք պետք է կողմնորոշվեն՝ արդյոք ցանկանու՞մ են մեզ այնտեղ տեսնել։ Թող նախ իրենք իրենց համար որոշեն դա, իսկ հետո մենք որոշումներ կընդունենք մուտք գործելու մեր ծրագրերի շուրջ», - ընդգծել է նա։
Յըլդըրըմի խոսքով՝ Եվրամիությունը «չի կատարում» իր խոստումները Թուրքիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ՝ ներգաղթյալների հոսքը վերահսկելու համար, եւ առաջխաղացում չկա նաեւ վիզային ռեժիմի թուլացման հարցում։ «Փախստականների հարցը լուծելու համար ֆինանսական օգնություն հատկացնելու ու վիզային ռեժիմի թուլացման ծրագիրը չի կատարվում։ Խոստացված 3 մլրդ եվրոյի փոխարեն մենք ստացանք միայն 790 մլն եվրո։ Այժմ մենք չենք պատկերացնում, որ ԵՄ պարտականությունները կկատարվեն», - ընդգծել է վարչապետը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի