Ադրբեջանը ռազմական ծախսերը կրճատել է 36 տոկոսով
2016 թվականին նավթ արտահանող շատ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, գրանցվել է ռազմական ծախսերի զգալի կրճատում: Այդ մասին ասված է համաշխարհային ռազմական ծախսերի վերաբերյալ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում: Մասնավորապես, ինստիտուտի տվյալների համաձայն, Ադրբեջանը ռազմական ծախսերը կրճատել է 36 տոկոսով:
Ինչպես նշել է հետազոտող Նան Տիանը, նավթից ստացվող եկամուտների նվազումը և նավթի գների ցնցումների հետ կապված տնտեսական խնդիրները ստիպել են նավթ արտահանող շատ երկրների կրճատել ռազմական ծախսերը: Օրինակ՝ 2015 և 2016 թվականների համեմատությամբ Սաուդյան Արաբիան գրանցել է ծախսերի ամենամեծ նվազումը՝ 25,8 միլիարդ դոլարի չափով:
Նավթից ստացվող ազգային եկամուտների անկման հետևանքով 2016 թվականին ռազմական ծախսերի մեծ կրճատումներ են գրանցվել Վենեսուելայում ( - 56 տոկոս), Հարավային Սուդանում ( -54 տոկոս), Ադրբեջանում (-36 տոկոս), Իրաքում ( - 36 տոկոս) և Սաուդյան Արաբիայում ( - 30 տոկոս): Այլ նկատելի անկումներ են գրանցվել Անգոլայում, Էկվադորում, Ղազախստանում, Մեքսիկայում, Օմանում և Պերուում:
Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին ռազմական ծախսերի ամենամեծ անկումները գրանցած 15 երկրներից միայն երկուսն են, որ նավթ արտահանող երկրներ չեն: Այնուամենայնիվ, մի շարք նավթ արտահանող երկրներ, ինչպիսին են Ալժիրը, Իրանը, Քուվեյթը և Նորվեգիան, տնտեսապես ավելի լավ պատրաստված են՝ հաղթահարելու համար նավթի գների ցնցումները, և կարողացել են նախորդ տարի պահպանել ռազմական ծախսերի նախատեսված ծրագրերը:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս