Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներ Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ Սրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում 110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար Այս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմ Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան

ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության
Կարծիք

Ցանկալի կլիներ, որ ՀՀ-ում ընդհանրապես հանք չլիներ, բայց Ամուլսարի շահագործումը իրողություն է. «Իմ քայլի» պատգամավոր

Ցանկալի կլիներ, որ Հայաստանում ընդհանրապես հանք չլիներ, որովհետեւ ցանկացած հանք բնապահպանական ռիսկ է, հատկապես, որ Հայաստանի ներկայիս գործող գրեթե բոլոր հանքերը, մեղմ ասած, չեն համապատասխանում միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց ի՞նչ ունենք այսօր, արդյոք մեր երկիրն ի զորու է գոյատեւել առանց հանքարդյունաբերության: Գոյատեւել գուցե մի կերպ կարող է, իսկ տնտեսությունը պահել, առավել եւս՝ զարգացնել, ինչպես հարկն է՝ երկիրը ՊԱՇՏՊԱՆԵԼ՝ հաստատ ոչ, ի դժբախտություն մեզ բոլորիս՝ ՈՉ։


Հետեւաբար ի՞նչ կարող ենք անել, եթե ոչ առայժմ հանդուրժել հանքարդյունաբերությունը՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով այն շրջակա միջավայրի համար հնարավորինս անվնաս դարձնելու ուղղությամբ։

«Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործումը կայացած իրողություն է։ Լիդիանը մեր երկրի օրենքներով սահմանած կարգով դեռեւս տարիներ առաջ ստացել է Ամուլսարը որպես ոսկու հանք շահագործելու իրավունքը։ Այդ իրավունքի օրինականությունը ստուգելու նպատակով Վարչապետի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական գործ, որի ամիսներ շարունակ կատարված քննության արդյունքներով պարզվել է (կազմվել եւ ուսումնասիրվել է շուրջ 33000 փաստաթուղթ), որ հանքի շահագործման հետեւանքով առկա բնապահպանական մտահոգությունները գործող նորմերի եւ ստանդարտների սահմաններում են, եւ բացակայում են քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը։

Այսինքն, հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմք այս պահի դրությամբ չկա։ Անչափ բարձր եմ գնահատում բնապահպանների դերը, ակտիվ անդամներից շատերին ճանաչում եմ անձամբ: Ինձ ուրախացնում է շատերի իրական հայրենանվիրությունը։ Լիովին հասկանալի են բնապահպանների մտահոգությունները, սակայն, համաձայնեք, որ երկրում ցանկացած ծրագրի իրականացման ընթացքում որոշում կայացնելու համար բնապահպանական բաղադրիչը միակը չէ, առկա են նաեւ սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ, ի վերջո, երկրի պաշտպանվածության, ազգային անվտանգության բաղադրիչները։

Եվ բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ գնահատելուց հետո միայն պետք է կայացվի ցանկացած որոշում։ Բոլոր բաղադրիչներն էլ կարեւոր են եւ ծանրակշիռ, սակայն ես կանդրադառնամ միայն մեկին՝ երկրի պաշտպանվածությանը։ Սիրելի՛ հայրենակիցներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արդյո՞ք մենք լավ ենք պատկերացնում հանքի շահահործումը արգելելու պարագայում միջազգային արբիտրաժային ատյաններում Լիդիան ընկերությանը վնասի փոխհատուցման հայցի բավարարման դեպքում իրական հետեւանքները (ինչի հավանականությունը ավելի քան մեծ է)։ Խոսքը գնում է առնվազն մեկ միլիարդ դոլարի մասին (որոշ հաշվարկներով՝ անգամ երկու միլիարդ)։ Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը վճարելու այդչափ գումար եւ ինչի՞ հաշվին։ Եվ թող մեկը չասի, որ դա ուղղակիորեն չի անդրադառնալու եւ չի թուլացնելու ռազմական-պաշտպանական ոլորտը։ Ասեմ ավելին. եթե այս պահին մենք մեր ռազմական ծախսերը կարողանայինք ավելացնել եւս մեկ միլիարդով, ապա մեր սահմանի ուղղությամբ սովորական ինքնաձիգով անգամ օդ կրակելուց առաջ մեր թշնամիները երկար կմտածեին՝ արժե դա անել, թե ոչ: Բայց եկեք չմոռանանք, որ թշնամին ներկայումս այդպես չի մտածում, եկեք չմոռանանք, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն հայության գերակա խնդիրը մեր հայրենիքի՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն է»: