ՀՀ կառավարության 2005 թ․-ի որոշումը կիրառելի չէ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ինչպես նաև ռեկտորի ժ/պ-ի նկատմամբ․ փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության 2005 թվականի թիվ 224-Ն որոշմանը և պարզաբանելով, որ այն չի գործում ՀՊՏՀ ռեկտորի և ռեկտորի ժ/պ-ի նկատմամբ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«#Տնտեսագիտական_ռեկտոր_չունի
Ինտերնետ տիրույթում մտքեր են շրջանառվում, որ ՀՀ կառավարության 2005 թվականի թիվ 224-Ն որոշումը կիրառելի չէ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ինչպես նաև ռեկտորի ժ/պ-ի նկատմամբ։
Պարզաբանում
Համաձայն ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական կազմակերպության կառավարումն Inter alia իրականացնում են գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):
ՀՀ կառավարության 2005 թվականի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ընդհանուր կարգի 1-ին կետի ուժով՝ ՊՈԱԿ-ի գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգով սահմանվում են պետական կազմակերպության գործադիր մարմինների ընտրության (նշանակման) պայմանները, ինչպես նաև նրանց ներկայացվող ընդհանուր որակական և մասնագիտական պահանջները:
Վկայակոչված նորմերի լույսի ներքո անդրադառնալով ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի խնդրին՝ պետք է արձանագրել, որ ռեկտորը համարվում է ՀՊՏՀ ՊՈԱԿ-ի գործադիր մարմին, իսկ վերջինիս ընտրության կամ նշանակման իրավհարաբերությունների նկատմամբ ուղղակիորեն տարածվում են վերը նշված որոշման իրավակարգավորումները։
Այս առումով, եթե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունում, որ Ռուբեն Հայրապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ կառավարության քննարկվող որոշման ուժով, ապա մենք գործ ունենք ևս մեկ իրավական տգիտության հետ։
Եթե ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանին նշանակել է ռեկտորի ժ/պ առաջնորդվելով Հիմնարդամների մասին ՀՀ օրենքով, ապա սա ևս իրավական անգրագիտություն է, քանի որ հիմնադրամի ղեկավարի, ինչպես նաև ղեկավարի պաշտոնակատարի նշանակման մենաշնորհային իրավազորություն ունի բացառապես ԲՈՒՀ-ի խորհուրդը։
Հ․գ․ Սրանով դեռևս չեն ավարտվում այն սարսափելի խախտումները, որոնք տեղ են գտած այս գործընթացում։ Սթափության կոչ եմ անում իրավասուներին։ Ցանկանում եմ վերահաստատել՝ ես և իմ վստահորդ դասախոսները չենք պայքարում անձերի դեմ, մեր խնդիրը օրինական լուծումներն են։ Ռ․ Հայրապետյանի հրաժարականով /ex jure Ռ․ Հայրապետյանը այլևս ռեկտորի ժ/պ չէ։ Անհրաժեշտ է այս փաստը հաստատել նաև de facto/ և խայտառակ կանոնակարգի վերացմամբ այս փուլում մեր պայքարը կավարտի և բոլոր իրավական գործընթացները կկասեցվեն»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության ...