Դատավորը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հերթական անգամ որոշում կայացրեց մերժել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր մասնակցում։ Նկատենք, որ նրա պաշտպաններն այս գործով ամեն դատական նիստին Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացնում, որը դատարանը մերժում է։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության ...