Այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ՔՊ-ից ու շատ մարդիկ դուրս են գալու վարչապետի երեկվա ելույթից հետո. Ջերմուկի բնակիչ
Ջերմուկի 90%-ը չի ցանկանում, որ այստեղ հանք լինի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասել են Ամուլ սարի տարածքում հերթապահություն իրականացնողները՝ անդրադառնալով վերջին օրերին հանքի վերաբերյալ քննարկումներին, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
Նրանց խոսքով՝ իրենց վրդոհվեցրել է այն, որ վարչապետն այսօր ասում է դեռ մի քանի տարի առաջ մենք հիմնված ենք եղել փաստերի վրա, առաջնորդվել ենք փաստերով. «Մեկ տարի առաջ ինքը փաստերով չի առաջնորդվել, այլ ժողովրդի կարծիքով ու ժողովրդի պահանջով։ Սերժը փաստացի, օրենքով ընտրվեց վարչապետ, բայց ժողովուրդը դա չուզեց, փաստը չնդունեց, ելավ ոտքի ասաց չենք ուզում ու եղավ այնպես, ոնց որ ժողովուրդն էր ուզում։ Հիմա նույն բանն է, փաստեր–փաստեր, ի՞նչ փաստեր, փաստը ժողովուրն է ու ժողովուրդը չի ուզում»,– ասացին հերթապահություն իրականացնողները։
Նրանց խոսքով՝ մինչեւ վերջ մնալու են այնտեղ եւ թույլ չեն տալու Ամուլ սարը, որպես հանք շահագործել։
«Ես Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից եմ ու այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ու շատ–շաը մարդիկ դուրս են գալու երեկվա իր ելույթից հետո։ Ոչ մի բանով չի տարբերվում նախկինը ներկայից»,– ասաց Ամուլ սարի տարածքում հերթապահություն իրականացոնող՝ Ջերմուկի բնակիչ Տիգրան Մանուկյանը։
Նրանց խոսքով՝ վարչապետն ասում է, թե մեկ տարի թույլ չի տվել, որ հանքը շահագործվի, բայց դա իրականաությանը չի համապատասխանում։
«Ոչ թե դուք թույլ չեք տվել,մենք թույլ չենք տվել, մենք ենք պոստեր պահել։ Մենք ենք կանգնել օրուգիշեր, արդեն տարի մի քանի ամիս է այստեղ ենք, մեր գործից ամեն ինչից կտրված, որ մեր հողը պահենք, հելնում ասում են մենք ենք պահել, ոչ մեկդ էլ չեք պահել։ Կամ պարոն Փաշինյանն ասում է 70%-ը մենք ենք խորհրդարանում, այդ ի՞նչ ասելու բան է, դե հիմա խորհրդարանական ընտրություններ արեք տեսնենք 70%–ը կլինե՞ք։ Դեմքը երեւաց»,– ասացին հերթապահություն իրականացնողները։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության ...