Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն Սիմոնյան Այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համար Հայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Գեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին Մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին ՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն ՍիմոնյանԱյն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համարՀայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՄայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համարՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնՀունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարանի որոշումից երկու ամիս անց մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին  հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Նշենք, որ Աննա Դանիբեկյանն այն դատավորն է, որը քննել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը։

Քոչարյանի և մյուսների գործն ի սկզբանե եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, սակայն մեկ ամիս առաջ նրա լիազորությունները դադարեցվել են, քանի որ ՀՔԾ–ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։