60 հատակ լվանալու փայտ, 400 հզր դրամ բրենդավորմանն ու DJ-ին, 300 հզր՝ սցենարին, 800 հզր՝ ձայնային տեխնիկային. ինչպես է ԱԺ-ը ծախսել Վարդավառի միջոցառման 5 մլն դրամը
Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ներին: Միջոցառման համար հատկացվել է 4,941,300.00 ՀՀ դրամ:
Իրականացրած աշխատանքների թվում են եղել ձայնային տեխնիկայի վարձակալությունը և տեղափոխումը, երաժշտական խմբի համերգի կազմակերպումը, բաների տպագրությունը, տաղավարների տեղադրումը, ջրի տակառների ձեռքբերումը տարածքի գեղարվեստական ձևավորումը, տրանսպորտային միջոցների և բանվորական ուժի ներգրավումը և այլն:
Ազգային ժողովի պատասխանում ասվում է, որ 4 մեծ տաղավար է տեղադրվել, յուրաքանչյուրի արժեքը՝ 150000 դրամ, 10 փոքր տաղավար, յուրաքանչյուրի արժեքը՝ 15000 դրամ, 1 պարան՝ 100000 դրամ արժողությամբ, 300 հատ 200 դրամանոց պոլիէթիլենային տոպրակ, 120 մետր ջրի խողովակ՝ 36000 դրամ, հատակ լվալու փայտ՝ 60 հատ՝ 60000 դրամ, 15 հյուրընկալ՝ յուրաքանչյուրին 8000 դրամ, 1 տրանսպորտ՝ 120000 դրամ, ֆոտո-վիդեո նկարահանում՝ 300000 դրամ, 14 ջրի տակառ՝ 490000 դրամ, 100 նստատեղ՝ 40000 դրամ, ձայնայի տեխնիկայի համար ԱԺ-ը վճարել է 800000 դրամ, տպագրություն՝ 300000 դրամ, բրենդավորում՝ 200000 դրամ, սցենարի մշակում՝ 300000 դրամ, DJ 200000 դրամ, երաժշտական ձևավորում՝ 200000 դրամ, երաժշտական խմբի համերգ՝ 300000 դրամ:
Մնացած գումարը հարկերն են: Այսպիսով, Ազգային ժողովը 4 մլն 941 հզր դրամ է ծախսել Վարդավառի միջոցառման համար:
ԱԺ-ի պատասխանը՝ կից:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...