Եթե Ապրիլյանի մասնակցի բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպել Հայաստանում. Դավիթ Տոնոյան
Եթե Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, ապա պետք է կազմակերպվի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը.
«Գոյություն ունի կարգ, Կառավարության որոշում, գործում են օրենքներ, ըստ որոնց՝ եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժում իրականացնել, ապա զինծառայողներին հնարավորությունը տրվում է բուժումն իրականացնել արտերկրում։ Եթե հանձնաժողովը, որը գլխավորում է Առողջապահության նախարարը, այդ որոշումը չի կայացնում, բնական է, որ պետք է բուժումն առանց սուբյեկտիվ մոտեցումների իրանականացվի Հայաստանում։ Կարող է բոլորն ասեն՝ ես ուզում եմ գնալ այստեղ կամ այնտեղ բուժում ստանալու, բայց այդպես չի կարելի, եթե այդ բուժումը կարելի է Հայաստանում կազմակերպել, պետք է կազմակերպեն Հայաստանում։ Եվ դրա պատասխանատվությունը կրում են համապատասխան կառույցները»,–նշեց նա։
Հարցին՝ սահմանագծինարդյոք լարվածություն կա՞, Տոնոյանն ասաց. «Այդ պահին համեմատաբար անդորր է, խաղաղ է»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, բուժումն արտասահմանում շարունակելու՝ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի դիմումն Առողջապահության նախարարությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե Գերմանիայից ստացված պատասխանում հարյուրտոկոսանոց երաշխիք չկա, որ նա կկարողանա քայլել։ NEWS.am-ին Հայկը պատմել է, որ ընկերները հանգանակություն են սկսել, այս պահին հավաքվել է 8619 դոլար, իսկ վիրահատությունն արժե 35000 եվրո։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 33-ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա մարմնի մեջ բեկոր կա, որ ընդամենը մեկ սանտիմետր է հեռու ողնուղեղից։ Նախկին զինծառայողի առողջական վիճակը հետզհետե վատթարանում է։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...