«Սանիթեք ինթերնեյշնլ»-ը 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի վճարել շուրջ 300 մլն դրամ ԱԱՀ. ՊԵԿ փոխնախագահ
Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա պարզաբանեց, որ հարկման առումով ՍՊ ընկերությունը և մասնաճյուղը ծառայությունները մասնատել են երկու մասի, որոնցից սանիտարական մաքրման, այլ օժանդակ ծառայությունների մասով հաշվարկել են ԱԱՀ, իսկ բեռնատար ավտոմեքենաներով աղբի և ձյան տեղափոխման ծառայությունների մասով, այն դիտելով որպես բեռնափոխադրում, իրենց համարել են հաստատագրված վճար վճարող:
Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները: Վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ևս ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակվել է ստուգում:
Անդրադառնալով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում 2017-2018 թվականների ընթացքում ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործին՝ ՊԵԿ նախագահը նշեց միայն, որ այդ ուղղությամբ ՊԵԿ-ի իրականացած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել քրեական գործի համար բավարար տվյալներ:
«Վաղ է ասել, թե դա անփութության, թե կոռուպցիոն դրսևորումներով է պայմանավորված, բայց ամեն դեպքում ձեռք բերված տեղեկությունները բավարար են եղել գնահատելու, որ այդ գործարքը տեղի է ունեցել չարաշահումների արդյունքում, մնացածն արդեն քննությունը կպարզի»,-ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Գյումրիում նախատեսված նոր ավտոմաքսատան կառուցման աշխատանքները «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին պատվիրակվել է մեկ անձից գնման գործընթացով և այն էլ «Բալասանյան» խմբակցությունից Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանի հոր ընկերությունն է, Էդվարդ Հովհաննիսյանը նշեց. «Գյումրիում կառուցվող մաքսատան շինարարությունը տրվել է ձեր նշած ընկերությանը, բայց թե այդ ընկերության հետևում ովքեր են կանգնած, ես տեղեկություն չունեմ»:
Նա նշեց, որ սովորաբար, նմանատիպ գործարքները կատարվում են մեկ անձից գնման ընթացակարգով:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...