ԱՄՆ-ից գործակալ է ժամանել Երևան. Փաստինֆո
«Փաստինֆո»-ն գրում է.
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալը՝ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի հետ աշխատելու համար։
Նա Երեւան է ժամանել Կալիֆորնիայից։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Երեւան էր ժամանել ՀԴԲ-ի մեկ այլ աշխատակից եւ աշխատում էր ՀՔԾ քննիչների հետ՝ ՀՔԾ վարույթում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով։ Ըստ տեղեկատվության՝ նոր ժամանած գործակալը, որը ազգությամբ հայ է, եւս աշխատելու է ՀՔԾ քննիչների հետ։ «Փաստինֆո»-ն փորձեց ՀՔԾ-ից ճշտել, թե որ քրեական գործի շրջանակներում է գործակալը ժամանել Երեւան, սակայն մեզ հայտնեցին, որ մամուլի խոսնակն այս պահին արձակուրդում է»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...