Թեժ մթնոլորտ ԱԺ-ում․ աշխատակիցներից մեկը ինֆա՞րկտ է ստացել
hraparak.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ։
Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ ինչպես հայտնի է, ԱԺ-ում կրճատումներ են ընթանում, հարվածի տակ են հայտնվել նաեւ այսպես կոչված «այթիշնիկները», որոնց հորդորել են ազատման դիմումներ գրել։ Այս հողի վրա թեժ խոսակցություն է ծավալվել աշխատակիցների եւ ղեկավարության միջեւ։
Հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, մեզ ասացին, որ շտապօգնությունը նրա մոտ ինֆարկտի նշաններ է ախտորոշել։ Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ փոխանցեց, որ դեռ հայտնի չէ ախտորոշումը, նա հերքեց, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում, Գալստյանն ասաց նաեւ, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել․ «Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում», իսկ հեռանկարում կա՞ նման ծրագիր, եւ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված կրճատվողների թվի մասին տեղեկատվություն Գալստյանը չցանկացավ տրամադրել՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...