Որոշ խմբերի թոշակառուներ տարեկան կտնտեսեն 153 հազար դրամ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող ավելի քան 200 անձի (որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձինք են,որոնք բնակվում են «Վետերան» օթևանում) փոխհատուցել իրենց կողմից սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները:
Նախարարությունը նշում է, որ ըստ նախնական հաշվարկների վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշներով, յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ:
Փոխհատուցման համար՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուին (մեկ սենյակի համար) ամիսը 12 750 դրամ, որը կազմում է նվազագույն կեսաթոշակի 50%-ը: Այս պարագայում, կենսաթոշակառու բնակիչների այսօրվա թվաքանակով, կպահանջվի տարեկան 9 027 000 դրամ:
Ներկայացված օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 153 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Նախարարությունը նշում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները և պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են կամ էլ` մերժում:
Նշենք, որ կառավարության 2015 թվականի որոշմամբ՝ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: Այնտեղ բնակվողներին տրամադրում է միայն կացարան, երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...