Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն Սիմոնյան Այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համար Հայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Գեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին Մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին ՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն ՍիմոնյանԱյն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համարՀայկական բանակը նշում է կազմավորման 34-րդ տարեդարձըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը գրառում է կատարել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբԳեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակինՄեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակինՄայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համարՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակինՀՀ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակինՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոնՀունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն էԱրարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մարգարա
Թոփ-լուրեր

Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը եւ «նոր» Հայաստանը

Ո՞վ ենք  մենք եւ ո՞ւր ենք գնում: Լավ կլիներ, որ «նոր» Հայաստանի իշխանություններն իրենց այս հարցը մի քանի անգամ տային եւ փորձեին պատասխանել: Ի՞նչ են ուզում այս բազմաչարչար երկրից այսօրվա իշխանությունները, որոնցից շատերին նոր ասելը խիստ պայմանական է:

Ո՞վ են այս իշխանությունները եւ ի՞նչ են ուզում: Այս հարցադրումը վաղուց է հասունացել, բայց այն ավելի արդիական դարձավ Հայաստանի պատմության մեջ չտեսնված իրադարձությունից հետո: Դատախազությունը եւ դատավորներից մեկի համատեղ ապօրինությամբ խուզարկվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը, ընդ որում, առանց իր ներկայության:

Այս խայտառակությունից հետո իշխանությունները պետք է առավել մեծ ջանքեր գործադրեն հանրությանն ապացուցելու համար, որ իրենք իրոք փոփոխություններ եւ դրական փոփոխություններ են ուզում, եւ ոչ թե եկել են անձնական վրեժ լուծելու: 

Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ թե միայն մեկ նպատակ ունի՝ մեկուսացնել նրան, այլ շատ ավելի խորը նշանակություն: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին ցուցադրաբար պատժելով իշխանությունները, որոնք մեկ հայտարարում են, թե իրենք դատական իշխանության հետ որեւէ կապ չունեն, մեկ հայտարարում են, թե մի՞թե կա դատավոր, որ իրենց ասածը չանի, մեկ դատարանները շրջափակելու կոչե են անում, ընդամենը փորձում են խիստ եւ ամուր հսկողություն սահմանել բոլոր դատավորների նկատմամբ, նրանց դարձնելով իրենց կամակատարը, խամաճիկը:

Որակյալ, բարձրակարգ իրավաբանները պնդում են, որ Դավիթ Գրիգորյանի գործի հետ կապված թե ԲԴԽ-ի, թե Գլխավոր դատախազության, թե ՀՔԾ-ի գործողություններում առկա են «Քրեական օրենսգրքով» նախատեսված հանցակազմի տարրեր:

Պատկերացնում եք, թե ինչ խոցելի են ՀՀ քաղաքացիները, եթե դատավորի կարգավիճակ ունեցող մարդու հետ են նման կամայական վերաբերմունք ցուցաբերում:

Մեր հասարակությունը հիվանդ է, մեր հասարակությունը բուժման կարիք ունի: Հակառակ դեպքում մեզ 21-րդ դարը չի ընդունի եւ մենք որպես պետություն կփոշիանանք: Չի կարելի այսպես ցինիկ մոտեցում դրսեւորել: Տպավորություն է, որ նոր իշխանությունները պատկերացում անգամ չունեն, թե ինչ է դատական համակարգը:

Տխուր է, երբ ժամանակին խամաճիկ դատավորներին, իշխանություններին հլու, հնազանդ դատավորներին եւ դատախազներին քննադատողներն այսօր դառնալով պաշտոնյաներ հենցում են հենց նրանց վրա եւ փորձում ճնշել իրոք անկախ եւ արդար դատավորներին:

Բարեբախտաբար դեռ կան դատավորներ, որոնք չեն ենթարկվում աննախադեպ ճնշումներին, բայց դժվար է ասել, թե ինչ կլինի այս մարդկանց հետ. կհերիքեն նրանց նյարդերը, թե՞ ոչ:

Դատավորները, որոնց մեծ մասը նախկին իշխանությունների ժամանակ էլ առանձնապես սկզբունքային եւ անկախ չէին, չի բացառվում Դավիթ Գրիգորյանի դեմ սկսված արշավից հետո ավելի զգուշավոր դառնան՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Եւ այստեղ հարց է առաջանում՝ մի՞թե «հեղափոխական» իշխանությունների նպատակը հենց սա էր, հենց այսպիսի դատական համակարգն էր եւ հենց այսպիսի Հայաստանն էր:

Վահրամ Գեւորգյան

Top-News.am